«Բանանցը»՝ Բարձրագույն խմբի 9-րդ տուրի ամենաերիտասարդ թիմ

«Բանանցը»՝ Բարձրագույն խմբի 9-րդ տուրի ամենաերիտասարդ թիմ

Հայաստանի առաջնության 9-րդ տուրի՝ «Փյունիկի» դեմ խաղում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դաշտ դուրս բերեց երիտասարդացված կազմ, ինչի մասին նախապես խոստացել էր:

Այդ խաղում «Բանանցի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստների միջին տարիքն էր 21.4 տարեկան, ինչը ամենացածր ցուցանիշն է Բարձրագույն խմբի մասնակից թիմերի միջև, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ընդ որում, բացի դարպասապահ Ստեփան Ղազարյանից (30) և լեգեոներներ Վլատկո Դրոբարովից (22) և Միգել Լոպեսից (27), «Բանանցի» կազմում դաշտ դուրս եկած մնացած ֆուտբոլիստները 18-ից 21 տարեկան հայ ֆուտբոլիստներ էին՝ Արամ Շախնազարյան (21), Արմեն Մանուչարյան (20), Նարեկ Պետրոսյան (19), Կարեն Հարությունյան (20), Հակոբ Հակոբյան (18), Գագիկ Մաղաքյան (19), Նաիրի Մինասյան (20) և Պետրոս Ավետիսյան (19):

Այս ֆուտբոլիստների մեծամասնությունն այժմ Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների ճամբարներում պատրաստվում են եվրոպական միջազգային պաշտոնական հանդիպումների:

Հայաստանի առաջնության 9-րդ տուրում ակումբների մեկնարկային կազմերի ֆուտբոլիստների միջին տարիքները.

«Բանանց» – 21.4 տարեկան

«Փյունիկ» – 22.5

«Ուլիս» – 23

«Արարատ» – 24.5

«Միկա» – 25.5

«Շիրակ» – 25.6

«Գանձասար» – 26

«Ալաշկերտ» – 27.6

Հետևեք մեզ նաև Telegram-ում