Մեսսիի վրայից հանվել է հարկեր չվճարելու մեղադրանքը

Մեսսիի վրայից հանվել է հարկեր չվճարելու մեղադրանքը

Բարսելոնայի դատախազությունը որոշել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսի վրայից հանել հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու մեղադրանքը։ Այդ գործի շրջանակներում մեղադրող կողմը պահանջում էր 18 ամսով ազատազրկել ֆուտբոլիստի հորը՝ Խորխե Օրասիո Մեսսիին։

Մեսսիի նկատմամբ դատական գործ էր հարուցվել 2013 թվականին։ Հարձակվողն ու նրա հայրը մեղադրվում էին մոտ 4.1 միլիոն եվրոյի հարկեր չվճարելու մեջ։ Սակայն ֆուտբոլիստի մեղքը չի ապացուցվել, քանի որ մեղադրող կողմը չի կարողացել հիմնավորել, որ Մեսսին տեղյակ է եղել հոր գործողություններից, ով վարում էր երիտասարդ ֆուտբոլիստի գործերը, կամ մասնակցել է ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում