Հոնդա. Չեմ հասկանում Միխայլովիչի՝ ֆուտբոլիստներին քննադատելու իմաստը

Հոնդա. Չեմ հասկանում Միխայլովիչի՝ ֆուտբոլիստներին քննադատելու իմաստը

«Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի՝ վերջերս իր թիմի ֆուտբոլիստների հասցեին հնչեցրած քննադատությունը։

-Ես դա չեմ հասկանում։ Որևէ իմաստ չկա սեփական ֆուտբոլիստներին մեղադրելու մեջ։ «Միլանում» վերջին ժամանակներս հսկայական թվով ֆուտբոլիստներ են խաղացել, այս տարի մոտ 100 միլիոն եվրո է ծախսվել։ Շատ ֆուտբոլիստներ հանդես են գալիս իրենց հավաքականներում, սակայն «Միլան» տեղափոխվելուց հետո նրանց չի հաջողվում իրենց դրսևորել։

Եթե մենք «Նապոլիից» կրած պարտությունից դաս չքաղենք, նշանակում է՝ դեռ հեռու ենք վրակառուցման ավարտից։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ակումբը չի կարող միանգամից սկսել հաղթել, եթե չունի այնպիսի գումարներ, ինչպիսիք «ՊՍԺ»-ն կամ «Մանչեսթեր Սիթին» ունեն։

Կա´մ դու փող ես ծախսում, կա´մ վերանայում ես ակումբի կառուցվածքը։ Ղեկավարությունը, երկրպագուներն ու ֆուտբոլիստները պետք է դրան պատրաստ լինեն,-ասել է Հոնդան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում