Ալեքսանդր Պետրոսյան. Բժիշկները թույլատրել են մարզվել ընդհանուր խմբում

Ալեքսանդր Պետրոսյան. Բժիշկները թույլատրել են մարզվել ընդհանուր խմբում

Երկարատև դադարից հետո «Գանձասար Կապանի» ավագ Ալեքսանդր Պետրոսյանը կսկսի մարզվել թիմի հետ: Պետրոսյանը, ով բաց է թողել «Բանանցի», «Արարատի», «Շիրակի», «Ալաշկերտի» հետ հանդիպումները, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ապաքինման ընթացքից:

-Ի՞նչ կասես վերականգնմանդ մասին:

-Այն ընթանում է իր բնականուն հունով, չնայած բժիշկները շատ տարբեր բուժումներ էին նշանակել: Հիմա վերականգմանս վերջին փուլն է, կարելի է ասել, որ առաջընթաց են նկատում ապաքինմանս գործընթացում:

– Ե՞րբ կսկսես մարզվել:

-Բժիշկներն արդեն թույլատրել են մարզվել ընդհանուր թիմի հետ: «Ալաշկերտի» հետ խաղից հետո թիմում եռօրյա արձակուրդ էր հայտարարվել, որից հետո արդեն կմիանամ թիմին և կմարզվեմ ամբողջ ուժով:

– Դժվար չէ՞ր քեզ համար այդքան խաղի չմասնակցելը:

-Իհարկե, դժվար էր: Երբ չեմ խաղում ինձ համար ավելի դժվար է լինում, քան թե այն ժամանակ, երբ խաղում եմ…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում