Հոնդան կարող է հեռանալ «Միլանից» ակումբին քննադատելու համար

Հոնդան կարող է հեռանալ «Միլանից» ակումբին քննադատելու համար

Իտալական «Միլանի» -ապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է հունվարին հեռանալ թիմից, հայտնում է «Calciomercato»-ն՝ հղում կատարելով «Corriere dello Sport»-ի այսօրվա համարին։

Նշենք, որ ֆուտբոլիստն ինքը ցանկություն ուներ ակումբից հեռանալու, քանի որ դժգոհ էր իր կարգավիճակից։ Հաղորդվում է, որ Հոնդային վաճառելու պատճառներից մեկը կարող է դառնալ նրա քննադատությունը ակումբի և գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հասցեին։

Բացի այդ, «Միլանը» կարող է տուգանել ճապոնացի ֆուտբոլիստին այդ արտահայտությունների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում