Ջորկայեֆ. Ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում հայկական ազգանուն էի փնտրում

Ջորկայեֆ. Ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում հայկական ազգանուն էի փնտրում

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հետևել է աշխարհի ըմբշամարտի առաջնությանը և մարզիկերի անունների շարքում փնտրել հայկական «յան»-ով վերջացող ազգանունները, ասել է Ջորկայեֆը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին:

«Ես նայում էի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Հեռուստացույցով հետևում էի ֆրանսիացիների ելույթներին, հետո շարունակեցի նայել և ողջ առաջնության ընթացքում փնտրում էի հայկական ազգանուններով մարզիկներ: Տեսա նաև, թե ինչպես է հայը դառնում աշխարհի չեմպիոն»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստը:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանյան կիսամարաթոնին: Ջորկայեֆն արժանացավ նաև ՀԱՕԿ բարձրագույն պարգևին՝ ոսկե շքանշանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում