Անչելոտի. «Ռեալում» երկու տարի աշխատելուց հետո ուժ չէր մնացել

Անչելոտի. «Ռեալում» երկու տարի աշխատելուց հետո ուժ չէր մնացել

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, թե ինչու է ամռանը մերժել «Միլանը» գլխավորելու առաջարկը:

-Երբ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին իմացավ, որ ես չեմ մնալու Մադրիդում, անմիջապես եկավ ինձ հետ հանդիպման: Ես նրան ասացի. «Շնորհակալություն, բայց չեմ կարող»: «Ռեալում» երկու տարի աշխատելուց հետո ուժ չէր մնացել: Այս ակումբում ուժասպառ ես լինում: Գալիանիի հետ անգամ չենք քննարկել գումարային հարցերը: Ես գուցե վերադառնայի «Միլան», եթե այդ առաջարկն այլ պահի արված լիներ.-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Corriere della Sera»-ից:

Հիշեցնենք, որ 2001-2009 թվականների ընթացքում Անչելոտին «Միլանի» հետ 8 տիտղոս է նվաճել, իսկ «Ռեալը» գլխավորելիս հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում