Կարեն Ասլանյանը` Համաբանակային խաղերի արծաթե մեդալակիր

Կարեն Ասլանյանը` Համաբանակային խաղերի արծաթե մեդալակիր

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը:

Հոկտեմբերի 10-ին մրցագորգ էր դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Երիտասարդների աշխարհի առաջնության նախկին չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ուկրաինացի Դենիս Դեմյանկովի նկատմամբ: 1/4 եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը լեհ Դավիդ Կարեչինսկին էր, ում Ասլանյանը հաղթել էր 11:2 հաշվով: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ասլանյանը 10:9 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Հուսեին Մուհամեդի նկատմամբ, իսկ զրափակչում 0:6 հաշվով զիջել է կորեացի Ջի Հուն Կիմին և դարձել Համաբանակային 6-րդ ամառային խաղերի արծաթե մեդալակիր:

Այսպիսով, Կարեն Ասլանյանը նվաճեց Համաբանակային խաղերում Հայաստանի 2-րդ մեդալն էր. երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային կարգի Սարգիս Քոչարյանը դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր:

Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում