Բադր Հարին կատակում է. «Ամուսնացել եմ Ռոնալդուի հետ» (լուսանկար)

Բադր Հարին կատակում է. «Ամուսնացել եմ Ռոնալդուի հետ» (լուսանկար)

Արդեն տեղեկացրել ենք, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը որոշել է հանգստի հնարավորություն տալ Կրիշտիանու Ռոնալդուին և նրան չի ընդգրկել Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի` Սերբիայի հետ խաղին:

«Ռեալի» հարձակվողը, օգտվելով հավելյալ հանգստի հնարավորությունից, ընկերների հետ մեկնել է Մարոկկո: Աշխարհահռչակ քիքբռնցքամարտիկ Բադր Հարին, ով ծնունդով Մարոկկոյից է, սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում Ռոնալդուի հետ լուսանկարներ է հրապարակել:

Դրանցից մեկը Հարին այսպես է մեկնաբանել. «Հենց նոր ամուսնացա Ռոնալդուի հետ… հահահա: Միշտ պատրաստ եմ քեզ ձեռքերիս վրա տանել, բրո»:

Ուշագրավ է, որ Բադր Հարիի կատակն իսպանական և պորտուգալական մամուլում Ռոնալդուի` սեռական կողմնորոշվածության վերաբերյալ նոր քննարկումների առիթ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում