Հրապարակվել է Ռոնալդուի մասին ֆիլմից մեկ հատված (տեսանյութ)

Հրապարակվել է Ռոնալդուի մասին ֆիլմից մեկ հատված (տեսանյութ)

Հրապարակվել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմից մեկ հատված: Փաստավավերագրական ֆիլմի այդ հատվածում 30-ամյա ֆուտբոլիստը որդուն սովորեցնում է արտասանել իր ամբողջական անունը: Ավագ և կրտսեր Ռոնալդուների երկխոսությունը ներկայացված է ստորև:

-Հանգստություն: Շունչ: Ասա. «Ողջույն, իմ անունը Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր է, իսկ նա իմ հայրիկն է»:

-Ողջույն, իմ անունը Կրիշտիանու Սան… Ողջույն, իմ անունը Կրիշտիանու Սանտուշ է:

-Աստված ի~մ:

-Աստված իմը դու ես:

-Որդիս, դու գիտե՞ս քո անունը:

-Կրիշտիանու Սանտուշ:

-Ոչ, Կրիշտիանու Սանտուշ չէ, փոքրիկս:

-Ավե…

-Դու չունես Ավեյրու անուն:

-Իմ անունը Կրիշտիանու Սանտուշ է:

-Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուշ:

-Լավ: Ընդամենը դա:

-Լավ: Այդ դեպքում ասա, «Կրիշտիանու կրտսեր»:

-Կրիշտիանու կրտսեր:

-Ահաա:

Հավելենք`

  • Չի բացառվում, որ այս հատվածը հանվել է ֆիլմի վերջնական տարբերակից:
  • Ֆիլմի շնորհանդեսը կայանալու է նոյեմբերի 9-ին:
  • Պորտուգալացի աստղի ամբողջական անունն է` Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուշ Ավեյրու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում