Ռոնալդուն 4-րդ անգամ ստացել է «Ոսկե խաղակոշիկը» (տեսանյութ, լուսանկարներ)

Ռոնալդուն 4-րդ անգամ ստացել է «Ոսկե խաղակոշիկը» (տեսանյութ, լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին այսօր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ շնորհվել է «Ոսկե խաղակոշիկը», որը հանձնվում է ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին.

Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 2014/15  մրցաշրջանի 35 հանդիպումներում 48 գոլ է խփել։

Պորտուգալացի ֆուտբոլիստը լավագույն ռմբարկուն է եղել նաև 2008, 2011 և 2014 թվականներին:  Մրցանակը 3 անգամ բաժին է հասել Լիոնել Մեսսիին, երկուական անգամ՝ Էյսեբիուին, Գերդ Մյուլլերին, Թյերի Անրիին, Դիեգո Ֆորլանին:

-Այս 4-րդ «Ոսկե խաղակոշիկն» արդեն առավելություն է։ Շնորհակալ եմ թիմակիցներիս և մարզչական կազմին,-ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում