Հայ ըմբիշը հաղթել է վետերանների աշխարհի առաջնությունում

Հայ ըմբիշը հաղթել է վետերանների աշխարհի առաջնությունում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը 76 կգ քաշային կարգի Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ասատրյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ գերազանցել է ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ է գտնվել թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարել է պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Հայ վետերան ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ:

Եզրափակիչ գոտեմարտում Լևոն Ասատրյանը առավելության է հասել Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ և դարձավ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում