Հայտնի են Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան հուշամրցաշարի հաղթողները (լուսանկարներ)

Հայտնի են Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան հուշամրցաշարի հաղթողները (լուսանկարներ)

Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: 

Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 15-ին և 16-ին պայքարի էին դուրս եկել 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշներ` Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային ըմբիշները: Ոսկե մեդալներ նվաճեցին Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):

Հոկտեմբերի 16-ին մրցագորգ դուրս եկան 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ քաշայինները: Մեդալակիրներ դարձան Ռազմիկ Պապիկյանը (46 կգ, Օլիմպիական հերթափոխի քոլեջ), Նարեկ Հարությունյանը (54 կգ, Արմավիր), Արման Անդրիասյանը (63 կգ, Արտաշատ), Հովիկ Աղբալյանը (76 կգ, Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների մարզադպրոց ) և Սաշա Ցիխիլովը (100 կգ, Ռուսաստան): 

 

Լուսանկարներըը՝ Նոր Նորք վաչական շրջանի Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում