Յուրա Մովսիսյանը պատրաստ է «Լոկոմոտիվի» հետ խաղին

Յուրա Մովսիսյանը պատրաստ է «Լոկոմոտիվի» հետ խաղին

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանը և Կվինսի Պրոմեսը կարող են մասնակցել Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի` «Լոկոմոտիվի» հետ խաղին:

«Մովսիսյանը մարզվում է ընդհանուր խմբում: Այո’, Մովսիսյանը և Պրոմեսը թեթև վնասվածքներ ունեին, բայց նրանք մարզվել են առանց սահմանափակումների: Մովսիսյանը լիովին պատրաստ է: Ինչ վերաբերվում է Զե Լուիշին, ապա նա հոկտեմբերի 21-ին կամ 22-ին կվերադառնա ընդհանուր խումբ»,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Sovsport»-ից:

Հավելենք, որ հանդիպումը կայանալու է կիրակի օրը, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:30-ին: Այս խաղից առաջ «Սպարտակն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Լոկոմոտիվը» երկրորդ տեղում է` ակտիվում ունենալով 24 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում