Իսպանիայի գավաթ. Կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը

Իսպանիայի գավաթ. Կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը

Այսօր կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ձևավորվել է 16 զույգ, թիմերից 20-ը ներկայացնում են Իսպանիայի Բարձրագույն խմբի առաջնությունը` Պրիմերան:

Իսպանիայի գործող չեմպիոն և գավաթակիր «Բարսելոնան» այս փուլում մրցելու է «Վիլյանովենսեի» հետ, Մադրիդի «Ռեալի» մրցակիցը «Քադիսն» է, «Վալենսիան» պայքարը շարունակելու համար կմրցի «Բարակալդոյի» հետ, իսկ «Ատլետիկոն»` «Ռեուսի»:

Առաջին հանդիպումները կայանալու են դեկտեմբերի 2-ին, պատասխան խաղերը` դեկտեմբերի 16-ին: Բացառություն են կազմում «Բարսելոնայի» խաղերը. առաջին հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 28-ին, երկրորդը` դեկտեմբերի 2-ին:

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Քադիս» — «Ռեալ» 
«Վիլյանովենսե» — «Բարսելոնա»
«Բարակալդո» — «Վալենսիա»
«Ռեուս» — «Ատլետիկո»
«Լոգրոնես» — «Սևիլյա»
«Բալոմպեդիկա Լինենսե» — «Ատլետիկ»
«Ուեսկա» — «Վիլյառեալ»
«Ալմերիա» — «Սելտա»
«Լեգանես» — «Գրանադա»
«Լյագոստերա» — «Դեպորտիվո»
«Միրանդես» — «Մալագա»
«Պոնֆերադինա» — «Էյբար»
«Բետիս» — «Սպորտինգ» 
«Լևանտե» — «Էսպանյոլ»
«Լաս Պալմաս» — «Ռեալ Սոսյեդադ»
«Ռայո Վալյեկանո» — «Խետաֆե»

Հետևեք մեզ նաև Telegram-ում