«Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց «Միկային»

«Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց «Միկային»

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 10-րդ տուրում Երևանի «Միկան» հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»։

Հանդիպման միակ գոլը «Միկայի» խաղացողների սխալից հետո խփեց «Շիրակի» հարձակվող Օդիլոն Կուակուն։ 44—րդ րոպեին խփված այդ գոլը վճռեց հանդիպման ելքը։ Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 20 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնակ, իսկ «Միկան» մնաց 10 միավորով` 6-րդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 10-րդ տուր

«Միկա» – «Շիրակ»՝ 0:1
Գոլը` Կուակու 44′

Հետևեք մեզ նաև Telegram-ում