«Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ: «Գայլերի» կազմում մեկական գոլ խփեցին Միրալեմ Պյանիչը, Դանիելե դե Ռոսսին և Մոհամեդ Սալահը, իսկ հյուրերից աչքի ընկավ Մարսյալ Բյուխելը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 17 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Էմպոլին» մնաց 7 միավորով` 16-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոմա» – «Էմպոլի»` 3:1
Գոլերը` Պյանիչ 56′, դե Ռոսսի 59′, Սալահ 69′ – Բյուխել 75′

Հետևեք մեզ նաև Telegram-ում