«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ (տեսանյութ)

«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Տորինոյին»: «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գնդակ խփեցին. 63-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Կարլոս Բակկան, իսկ 73-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դանիելե Բազելին:

Այս հանդիպումից հետո «Տորինոն» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 11-րդ տեղում է` ակտիվում ունենալով 10 միավոր:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Տորինո» – «Միլան»` 1:1
Գոլերը` Բազելի 73′ – Բակկա 63′

Հետևեք մեզ նաև Telegram-ում