«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվել էր «Փյունիկին»:

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում արձանագրվեց միայն մեկ գոլ. 4-րդ րոպեին Գևորգ Նռանյանի խփած գոլը հաղթական էր հյուրերի համար: Նշենք, որ 61-րդ րոպեից «Փյունիկը» խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Դավիթ Մանոյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատն» ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը» մնաց 17 միավորով` երրորդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 10-րդ տուր

«Փյունիկ» – «Արարատ»` 0:1
Գոլը` Նռանյան 4′
Հեռացում` Մանոյան 61′

Լուսանկարը` «Փյունիկի» Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում