Օզբիլիս. Անգամ մեծագույն ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար

Օզբիլիս. Անգամ մեծագույն ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար

«Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով անցյալ տարի երկրորդ անգամ ենթարկվել էր ծնկի վիրահատության, հայտարարել է, որ իրեն դեռ ժամանակ է հարկավոր նախկին մարզավիճակը վերականգնելու համար: Ավելի վաղ «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը կարծիք էր արտահայտել, որ մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը չի համակրում Օզբիլիսին, դրա համար էլ նրան շատ խաղաժամանակ չի հատկացնում:

-Աստիճանաբար ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում, բայց նման ծանր վնասվածքից լիովին ապաքինվելու համար դեռ ժամանակ է հարկավոր: Անգամ մեծագույն ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Ընդհանուր առմամբ ինձ վատ չեմ զգում: Դմիտրի Ալենիևն ինձ շատ է օգնում,-Օզբիլիսի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Հայ ֆուտբոլիստն անդրադարձել է նաև ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինի այն հայատարությանը, որ Օզբիլիսի վերադարձը նման է հերոսության:

-Վասիլի Ուտկինն ինձ հերո՞ս է անվանել: Հավանաբար, նա հասկանում է` որքան բարդ է նման վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալը,-ասել է Օզբիլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում