«Բարսելոնան» պատրաստ է Պյանիչի համար 40 մլն առաջարկել

«Բարսելոնան» պատրաստ է Պյանիչի համար 40 մլն առաջարկել

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Կատալոնական ակումբը պատրաստ է 25-ամյա բոսնիացու համար առաջարկել 40 մլն եվրո։ Այդ մասին գրում է իտալական «Football Italia»-ն՝ հղում կատարելով «Corriere della Sera»-ին։ Հիշեցնենք, որ ամռանը «Ատլետիկոն» Պյանիչի համար 45 մլն էր առաջարկել, իսկ հոկտեմբերի սկզբին լուրեր տարածվեցին, որ «Ռեալի» գործակալները հետևում են ֆուտբոլիստին։

Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 7 խաղերում Պյանիչը 4 գոլ է խփել ու կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում