Գևորգ Նռանյանը` ռմբարկու արարատցիների տասնյակում

Գևորգ Նռանյանը` ռմբարկու արարատցիների տասնյակում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի` «Փյունիկի» հետ խաղում «Արարատի» հարձակվող Գևորգ Նռանյանը խփել ներկայիս թիմում իր 25-րդ գոլը: 

«Արարատի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է ՀՀ առաջնություններում` «Արարատի» ռմբարկուների տասնյակում` շրջանցելով 24-ական գոլ հեղինակած Նշան Էրզրումյանին, Էդգար Սաֆարյանին և Արշակ Ամիրյանին: Նշենք, որ ընթացիկ առաջնությունում Նռանյանը 4 գոլ է խփել:

ՀՀ առաջնություններում` «Արարատի» ռմբարկուների տասնյակ

1. Վահե Յաղմուրյան – 92 գոլ

2-3. Արմեն Շահգելդյան, Լևոն Ստեփանյան – 50

4. Կարեն Բարսեղյան – 47

5. Մարկոս Պիզելի – 44

6. Արթուր Քոչարյան – 37

7. Ռազմիկ Գրիգորյան – 32

8. Արամ Ոսկանյան – 30

9. Կարեն Մարկոսյան – 29

10. Գևորգ Նռանյան – 25

Հետևեք մեզ նաև Telegram-ում