ՉԼ. «Բարսելոնան» հաղթեց «ԲԱՏԷ»-ին, «Բայեր»-«Ռոմա»` 4:4 (տեսանյութ)

ՉԼ. «Բարսելոնան» հաղթեց «ԲԱՏԷ»-ին, «Բայեր»-«Ռոմա»` 4:4 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում հաղթանակ տոնեց «ԲԱՏԷ»-ի նկատմամբ: Բորիսովի «Բորիսով Արենա» մարզադաշտում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Իվան Ռակիտիչը:

E խմբի մյուս խաղում «Բայերն» ու «Ռոման» 4-ական գոլ խփեցին: Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Չիչարիտոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Քևին Քամփլն ու Ադմիր Մեհմեդին, իսկ «գայլերից» Դանիելե դե Ռոսսին երկու, Միրալեմ Պյանիչն ու Յագո Ֆալկեն` մեկական գոլ խփեցին: 

Այժմ E խմբում «Բարսելոնան» ունի 7 միավոր, «Բայերը»` 4, «ԲԱՏԷ»-ն` 3, իսկ «Ռոման»` 2:

Չեմպիոնների լիգա, F խումբ, երրորդ տուր

«ԲԱՏԷ» – «Բարսելոնա»` 0:2
Գոլերը` Ռակիտիչ 48′, 64′

«Բայեր» – «Ռոմա»` 4:4
Գոլերը` Չիչարիտո 4′, 19′, Քամփլ 84′, Մեհմեդի 86′ – դե Ռոսսի 29′, 38′, Պյանիչ 54′, Ֆալկե 73′

Հետևեք մեզ նաև Telegram-ում