ՉԼ. «Վալենսիան» և «Զենիթը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

ՉԼ. «Վալենսիան» և «Զենիթը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում H խմբում հաղթանակներ տոնեցին «Զենիթը» և «Վալենսիան»: Անդրե Վիլաշ-Բոաշի սաները 3:1 հաշվով առավելության հասան «Լիոնի» նկատմամբ. մեկական գոլ խփեցին Արտյոմ Ձյուբան, Հալկը և Միգել Դանին, իսկ ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Լյակազետը:

«Վալենսիան» 2:1 հաշվով հաղթեց «Գենտին»: «Չղջիկների» կազմում աչքի ընկավ Սոֆիան Ֆեգուլին, իսկ «Գենտից» Ստեֆան Միտրովիչը դարձավ ինքնագոլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Թոմաս Ֆոկեն:

Այս տուրից հետո H խմբում «Զենիթը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վալենսիան» ունի 6 միավոր, իսկ «Զենիթն» ու «Գենտը»` մեկական:

Չեմպիոնների լիգա, H խումբ, երրորդ տուր

«Զենիթ» – «Լիոն»` 3:1
Գոլերը` Ձյուբա 2′, Հալկ 56′, Դաննի 82′ – Լյակազետ 49′

«Վալենսիա» – «Գենտ»` 2:1
Գոլերը` Ֆեգուլի 15′, Միտրովիչ 72’/ինքնագոլ – Ֆոկե 40′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում