Հայաստանի գավաթ. «Գանձասար Կապանը» հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի գավաթ. «Գանձասար Կապանը» հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» զիջեց «Գանձասար Կապանին»։

30-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը մոտ տարածույունից հեղինակած գոլով առաջ մղեց գործող գավաթակրին, սակայն 11 րոպե անց Նարեկ Բեգլարյանը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում «Գանձասար Կապանը» ևս երկու գոլ խփեց։ Նարեկ Բեգլարյանը դուբլ ձևակերպեց, ևս մեկ գոլ հեղինակեց Լուբամբո Մուսոնդան։

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Փյունիկ» – «Գանձասար Կապան»՝ 1:3
Գոլերը՝ Լևոն Հայրապետյան 30′ – Նարեկ Բեգլարյան 41′, 73,’ Լուբամբո Մուսոնդա 62′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում