Օզբիլիսը հանդիպել է նախկին թիմակից Դեյլի Բլինդի հետ (տեսանյութ)

Օզբիլիսը հանդիպել է նախկին թիմակից Դեյլի Բլինդի հետ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «ԲԿՄԱ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ հանդիպել է նախկին թիմակցի` Դեյլի Բլինդի հետ:

Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանի հետ Օզբիլիսը մտերիմ է 8 տարեկանից: 1998 թվականին Օզբիլիսը և Բլինդը միասին ընդունվել են «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիա, մինչև 2010 թվականը միասին հանդես են եկել հոլանդական ակումբի երիտասարդական թիմում, որից հետո խաղացել են առաջին թիմում: 2012 թվականին Օզբիլիսը տեղափոխվեց «Կուբան», իսկ Բլինդն անցյալ տարի պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Life News»ի հաղորդմամբ, ընկերները հանդիպել են այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել է «Մանչեսթեր Յունայթեդը» և գրեթե մեկ ժամ ջերմ զրուցել են: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում