«Բանանց 2»-ը վստահ հաղթանակ տոնեց «Փյունիկ 2»-ի նկատմամբ (տեսանյութ)

«Բանանց 2»-ը վստահ հաղթանակ տոնեց «Փյունիկ 2»-ի նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրից հետաձգված խաղում այսօր «Բանանց 2»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկ 2»-ի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Հովհաննես Իլանգոզյանը, մեկ գոլ էլ խփեց Էմիլ Եղիազարյանը:

Այս հաղթանակից հետո «Բանանց 2»-ն ունի 16 միավոր և զբաղեցնում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկ 2»-ը մնաց 10 միավորով` 6-րդ տեղում:

Առաջին խումբ, 9-րդ տուր

«Բանանց 2»-«Փյունիկ 2»` 3:0 (2:0)
Գոլերը՝ Հովհաննես Իլանգյոզյան 2′, 35′, Էմիլ Եղիազարյան 78′

Լուսանկարը և տեսանյութը` «Բանանցի» մամուլի ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում