Օսպինայի տուն գողեր են մտել

Օսպինայի տուն գողեր են մտել

«Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինայի տուն գողեր են մտել, երբ նրա կինն ու երեխաները գտնվել են ննջարանում, հաղորդում է «London Evening Standard»-ը։

Հաղորդվում է, որ կողոպտիչները կոլուբիացի դարպասապահի տուն են մտել և գողացել թանկարժեք սպորտային մեքենայի՝ «Mercedes AGM»-ի բանալիները։ Օսպինան ինքը տանը չի եղել, քանի որ մասնակցում էր ԱԱ-2018-ի որակավորման փուլի՝ Պերուի դեմ խաղին։

Ոստիկանությունն արդեն հետաքննում է գործը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հաղորդել է, որ մեքենայից բացի ուրիշ ոչինչ չի գողացվել, ընդ որում՝ մեքենան արդեն հայտնաբերվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում