ԱՊԼ երկու ֆուտբոլիստներ կհայտարարեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

ԱՊԼ երկու ֆուտբոլիստներ կհայտարարեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող երկու թոփ մակարդակի ֆուտբոլիստներ այլևս մտադիր չեն թաքցնել իրենց ոչ ավանդական սեռական կողմոնորշումը. գրում է «Daily Mirror»-ը` չնշելով անուններ:

Երկու ֆուտբոլիստներն էլ, որոնցից մեկը հանդես է եկել նաև Անգլիայի հավաքականում, արդեն այդ մասին պատմել են իրենց ընտանիքներին և ընկերներին: Բացի այդ, նրանց որոշումը խրախուսում են ակումբներն ու Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան։

Ֆուտբոլիստները նախատեսում են իրենց նույնասեռական լինելու փաստի մասին բարձրաձայնել հաջորդ մրցաշրջանի մենարկից առաջ։ Այսպիսով, նրանք կլինեն Անգլիայի բարձրագույն խմբում հանդես եկող առաջին ֆուտբոլիստները, ովքեր հրապարակավ կհայտարարեն իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում