Մանչինի. Միխայլովիչն անպայման կլուծի «Միլանի» բոլոր խնդիրները

Մանչինի. Միխայլովիչն անպայման կլուծի «Միլանի» բոլոր խնդիրները

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին աջակցել է «Միլանում» իր պաշտոնակից Սինիշա Միխայլովիչին։ Այս պահին «ռոսոներիները» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ 8 հանդիպումից հետո «Միլանը» 10 միավոր է վաստակել։

-Ես հանդիպել եմ Միխայլովիչին չորեքշաբթի օրը։ Նա իմ ընկերն է, ես նրան շատ եմ սիրում ու լավագույնն եմ մաղթում։ Նա անպայման կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք կան «Միլանում», քանի որ Սինիշան լավ մարզիչ է և շատ ջանասիրաբար է աշխատում,-ասել է Մանչինին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում