Միխայլովիչ. Եթե «Միլանում» ինձ մոտ ամեն ինչ չհաջողվի՝ էկզորցիստի կարիք կզգացվի

Միխայլովիչ. Եթե «Միլանում» ինձ մոտ ամեն ինչ չհաջողվի՝ էկզորցիստի կարիք կզգացվի

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը նշել է, որ ակումբն ստիպված կլինի էկզորցիստի հրավիրել չար ոգիներին վռնդելու համար, եթե իր աշխատանքը հարկ եղած արդյունքը չտա։

-Մենք աշխատում ենք, որ հաստատունության հասնենք։ Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի։ Ես հավատում եմ թիմին։ Առիթից կօգտվեմ և շնորհակալություն կհայտնեմ Ագիրո Սակիին, Ֆաբիո Կապելոյին և Կարլո Անչելոտիին, ովքեր այս շաբաթվա ընթացքում ինձ աջակցել են մամուլի միջոցով։

Ես գիտեմ, թե ինչի եմ ուզում հասնել, և կանեմ դա։ Եթե ինձ մոտ չստացվի, «Միլանն» ստիպված կլինի էկզորցիստի հրավիրել,-ասել է «Միլանի» մարզիչը «Milan Channel»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում