Արտագնա խաղում «Փյունիկը» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Փյունիկը» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Փյունիկին»:

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 0:2 հաշվով պարտություն կրեցին. Սարգիս Հովսեփյանի սաներից մեկական գոլով աչքի ընկան Վարդան Պողոսյանը և Վարդգես Սաթումյանը:

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 20 միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները` առաջատար «Ալաշկերտին» զիջելով դեռևս 1 միավորով:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 11-րդ տուր

«Շիրակ» – «Փյունիկ»` 0:2
Գոլերը` Պողոսյան 55′, Սաթումյան 78′

Լուսանկարը` «Փյունիկի» Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում