Վարուժան Սուքիասյան. Եթե Գևորգ Նռանյանը խաղար, մենք կհաղթեինք

Վարուժան Սուքիասյան. Եթե Գևորգ Նռանյանը խաղար, մենք կհաղթեինք

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Արարատ»-«Բանանց» (0:0) խաղից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ընդգծեց, որ իր թիմը չհրաժարվեց նախընտրած մարտավարությունից` չնայած խաղում էր առանց հարձակվողի:

««Բանանցի» խաղի մասին կարող եմ ասել, որ նրանց գործողություններին սրություն էին հաղորդում հիմնականում Lաերսիոն ու Վալտեր Պողոսյանը: Ինչպես տեսաք, մենք կարողացանք փակել նրանց գոտիները` չթողնելով ազատ տարածություն: Ավելի շատ մեր խաղը կառուցել էինք հակագրոհների վրա»,-ասաց Վարուժան Սուքիասյանը:

«Արարատի» գլխավոր մարզիչը կարծում է, որ չնայած «Բանանցը» սեփական կիսադաշտում և դաշտի կենտրոնում որոշ չափով վերահսկում էր գնդակի տեղաշարժը` ընդհանուր խաղի պատկերը այլ էր:

«Գոնե 2 գոլ պետք է խփեինք, իսկ «Բանանցը» 100 տոկոսանոց հնարավորություններ չունեցավ: Ամեն դեպքում, խաղում էինք առանց հարձակվողի, կարողացանք պահեր ստեղծել, բայց ոչ եզրափակել: 

Ինչ վերաբերում է Գևորգ Նռանյանի բացակայությանը` նրան խանգարեց վնասվածքը: Եթե նա խաղար, մենք անպայման կհաղթեինք»,-իր խոսքը եզրափակեց Վարուժան Սուքիասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում