«Միլանի» դարպասը «Սասուոլոյի» դեմ 16-ամյա դարպասապահ կպաշտպանի

«Միլանի» դարպասը «Սասուոլոյի» դեմ 16-ամյա դարպասապահ կպաշտպանի

«Միլանի» հիմնական դարպասապահ Դիեգո Լոպեսը կորցրել է գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի վստահությունը, և մասնագետը որոշել է Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում թիմի մեկնարկային կազմում ընդգրկել 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, վստահեցնում է «Calciomercato.com»-ը։

Դոնարուման մասնակցել է նաև «Ինտերի» դեմ հանդիպմանը (0:1) Լուիջի Բեռլուսկոնիի գավաթի խաղարկության ժամանակ և լավ տպավորություն է գործել։ Իտալիայում նրան համարում են Ջանլուիջի Բուֆֆոնի պոտենցիալ փոխարինողը։

Եթե Ջանլուիջին իրոք մասնակցի «Սասուոլոյի» դեմ խաղին, ապա նրա համար դա կլինի Ա Սերիայում նորմաուտի հանդիպում։ Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 25-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում