«Ալաշկերտը» վստահ հաղթանակ տոնեց «Ուլիսի» նկատմամբ (տեսանյութ)

«Ալաշկերտը» վստահ հաղթանակ տոնեց «Ուլիսի» նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Ուլիսին»: 

«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի սաները երեք անպատասխան գոլ խփեցին. դուբլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հեբերը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 24 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուլիսը» մնաց վերջին տեղում` ակտիվում ունենալով ընդամենը 2 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 11-րդ տուր

«Ուլիս» – «Ալաշկերտ»` 0:3
Գոլերը` Մանասյան  59′, 61′, Հեբեր 79′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում