«Դինամո»-«Սպարտակ»` 2:3, Օզբիլիսը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Դինամո»-«Սպարտակ»` 2:3, Օզբիլիսը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Դինամոն» հյուրընկալել էր «Սպարտակին»: «Արենա Խիմկի» մարզադաշտում կայացած դերբիում հյուրերը 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեցին:

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կոկորինը: Դմիտրի Ալենիչևի սաներին հաջողվեց բավականին արագ վերականգնել հավասարությունը. 22-րդ րոպեին աչքի ընկավ Կվինսի Պրոմեսը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում գրանցվեց 3 գոլ. նախ 67-րդ րոպեին Պավել Պոգրեբնյակն առաջ մղեց «Դինամոյին», ապա 70-րդ րոպեին Դենիս Դավիդովը հաշիվը դարձրեց 2:2, իսկ հաղթական գոլը հյուրերը խփեցին մրցավարի ավելացրած ժամանակահատվածում. 91-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Պրոմեսը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և միայն 73-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Լեոնտևին, իսկ Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր խաղին, քանի որ ապաքինվում է նախորդ տուրում ստացած վնասվածքից:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 23 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Դինամոն» մնաց 15 միավորով` 10-րդ տեղում:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Դինամո» – «Սպարտակ»` 2:3
Գոլերը` Կոկորին 17′, Պոգրեբնյակ 67′ – Պրոմես 22′, 90+1′, Դավիդով 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում