«Գանձասար Կապանը» կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ (տեսանյութ)

«Գանձասար Կապանը» կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ:

Կապանի «Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեց Թայմուրազ Տոբոևը: 68-րդ րոպեին Ացամազ Բուրաևը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 80-րդ րոպեին Գոգիտա Գոգատիշվիլին խփեց իր թիմի հաղթական գոլը:

Այս հանդիպումից հետո «Գանձասար Կապանն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Միկան» մնաց 10 միավորով` վեցերորդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 11-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Միկա»` 2:1
Գոլերը` Բուրաև 68′, Գոգատիշվիլի 80′ – Տոբոև 61′  

Հետևեք մեզ նաև Telegram-ում