Արազ Օզբիլիս. Մեր թիմի համար շատ կարևոր հաղթանակ էր

Արազ Օզբիլիս. Մեր թիմի համար շատ կարևոր հաղթանակ էր

«Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի` «Դինամոյի» հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Մեր թիմի համար սա շատ կարևոր հաղթանակ է: Այո’, այսօր երկու անգամ գոլ բաց թողեցինք, բայց պաշտպանվում է ամբողջ թիմը, ոչ միայն պաշտպանները: Նույն ձևով հարձակման գծում խաղում են ոչ միայն հարձակվողները»,-Օզբիլիսի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց, իսկ Օզբիլիսը խաղադաշտում անցկացրեց 73-րդ րոպե:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում