«Միլանը» 16-ամյա դարպասապահի հետ հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

«Միլանը» 16-ամյա դարպասապահի հետ հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:

Հանդիպման 31-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կառլոս Բակկան` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ հյուրերը Անդրեա Կոնսիլյիի հեռացման պատճառով սկսեցին խաղալ 10 հոգով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 53-րդ րոպեին, դաշտի տերերի դարպասը, որն այսօր պաշտպանում էր 16-ամյա Ջանլուիջի Դոնարուման, գրավեց Դոմենիկո Բերարդին: «Միլանի» կազմում հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Ադրիանոն:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 13 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» մնաց 15 միավորով` 5-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Միլան» – «Սասուոլո»` 2:1
Գոլերը` Բակկա 31’/11-մետրանոց, Ադրիանո 86′ – Բերարդի 53′
Հեռացում` Կոնսիլյի 29′

Հետևեք մեզ նաև Telegram-ում