«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային» և դարձավ առաջատար (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային» և դարձավ առաջատար (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում. «Ֆիորենտինան» հյուրընկալել էր «Ռոմային»:

Մրցաշարային աղյուսակի առաջատարների պայքարում 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին «գայլերը». «Ռոմայի» կազմում մեկական գոլ խփեցին Մոհամեդ Սալահը և Ժերվինյոն, իսկ դաշտի տերերից խաղավարտին աչքի ընկավ Խումա Էլ Բաբակարը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 20 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆիորենտինան» «Ինտերի» ու «Լացիոյի» հետ կիսում է 2-4-րդ հորիզոնականները` ակտիվում ունենալով 18 միավոր:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ֆիորենտինա» – «Ռոմա»` 1:2
Գոլերը` Բաբակար 90′ – Սալահ 7′, Ժերվինյո 34′
Հեռացում` Սալահ 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում