«Ատլետիկոն» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Վալենսիային»: Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին. «Ատլետիկոյի» կազմում մեկական գոլ խփեցին Ջեքսոն Մարտինեսը և Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոն, իսկ «չղջիկներից» հաշիվը կրճատեց Պաբլո Ալկասերը:

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 19 միավոր և երկու միավորով է զիջում առաջատարներ «Ռեալին» ու «Բարսելոնային»: «Վալենսիան» մնաց 12 միավորով` 8-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ատլետիկո» – «Վալենսիա»` 2:1
Գոլերը` Մարտինես 32′, Ֆերեյրա-Կարասկո 40′ – Ալկասեր 72’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում