Մխիթարյանը մասնակցել է «Բորուսսիայի» այսօրվա մարզմանը (լուսանկարներ)

Մխիթարյանը մասնակցել է «Բորուսսիայի» այսօրվա մարզմանը (լուսանկարներ)

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մարզվել ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ մկանային ցավերի պատճառով Մխիթարյանը բաց է թողել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Աուգսբուրգի» հետ հանդիպումը, որում դորտմունդյան թիմը հաղթել է 5:1 հաշվով:

Այսօր հայ ֆուտբոլիստը մարզվել է առանց սահմանափակումների և, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի` «Պադերբորնի» հետ հոկտեմբերի 28-ին կայանալիք խաղին:

Թոմաս Տուխելի սաների այսօրվա մարզումից որոշ լուսանկարներ ներկայացված են ստորև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում