Տուխել. Ուրախանում եմ, երբ տեսնում եմ` Օբամեյանգը գոլերը տոնում է Ռոյսի ու Միկիի հետ

Տուխել. Ուրախանում եմ, երբ տեսնում եմ` Օբամեյանգը գոլերը տոնում է Ռոյսի ու Միկիի հետ

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Աուգսբուրգի» հետ խաղից հետո հայտարարել է, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը թիմային ֆուտբոլիստ է և չի կենտրոնանում միայն գոլեր խփելու վրա:

Հիշեցնենք, որ այդ խաղում դորտմունդյան թիմը հաղթեց 5:1 հաշվով, իսկ Օբամեյանգը, ով նախապես եղբոր հետ գրազ էր եկել, որ երեք գոլ է խփելու, դարձավ հեթ-տրիկի` վերջին երկու գոլերը խփելով խաղավարտին:

-Երբեմն ինձ հարցնում եմ` ինչո՞ւ է Օբամեյանգն այդքան վստահ, որ 80-րդ րոպեին չեմ փոխարինելու նրան: Այնպես որ, լավ կլինի, եթե նա գրազ գալուց հետո մտածի գոլերն արագ խփելու մասին:

Իսկ եթե լուրջ` երևում է, թե ինչպես է նա ուրախանում, երբ իր փոխանցումներից հետո գոլեր են խփում Մարկո Ռոյսը, Միկին (Հենրիխ Մխիթարյանը): Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ` Օբան գոլերը տոնում է Ռոյսի և Միկիի հետ: Նա դա սրտանց է անում: Նա թիմային խաղացող է, ուժ չի խնայում թիմի համար և դրա համար պարգևատրվում է: Դա հիանալի է,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում