«Միլանը» Միխայլովիչի ճակատագիրը կվճռի երկու շաբաթից

«Միլանը» Միխայլովիչի ճակատագիրը կվճռի երկու շաբաթից

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի ապագան ակումբում պարզ կդառնա առաջինա երկու հանդիպումներից հետո, հաղորդում է իտալական «Corriere dello Sport» պարբերականը։

Հաղորդվում է, որ «ռոսոներիների» ղեկավարությունը կարող է հեռացնել աշխատանքից սերբ մասնագետին, եթե թիմն անհամոզիչ խաղա «Լացիոյի» և «Կիևոյի» դեմ հանդիպումներում։ Նրանք կարծում են, որ «Միլանը» կատարված ներդրումներից և ամռանն իրականացրած տրանսֆերներից հետո լավագույն արդյունքը պետք է ցուցադրի։

Հավելենք, որ «Միլանը» Ա Սերիայի 9 տուրից հետո 10-րդ տեղում է և ունի 13 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում