Միխայլովիչ. Այս պահին Դոնարուման Դիեգո Լոպեսից լավն է

Միխայլովիչ. Այս պահին Դոնարուման Դիեգո Լոպեսից լավն է

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը պարզաբանել է, թե ինչու է Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպման ժամանակ (2:1) որոշել դարպասի պահպանությունը վստահել 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։

-Ես ընտրել եմ Դոնարումային, քանի որ նա հոյակապ տեխնիկա ունի և ֆիզիկական բնութագիր։ Նա այս պահին ավելի լավն է, քան Դիեգո Լոպեսը։ Դիեգո Լոպեսին հանեցի հիմնական կազմից ոչ այն պատճառով, որ նա Թուրինում գոլ էր բաց թողել, պարզապես հիմա ինձ թվում է, որ Դոնարուման ավելի լավն է։ Նրանք երկուսն էլ գերազանց և հուսալի դարպասապահներ են,-ասել է Միխայլովիչը «Football Italia»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում