Հայաստանի գավաթ. Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցն» առաջին հաղթանակը տարավ

Հայաստանի գավաթ. Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցն» առաջին հաղթանակը տարավ

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում «Ուլիսը» «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Բանանցի» հետ։ 

Հանդիպման առաջին խաղակեսում  գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսում «Բանանցը» երեք գոլ խփեց և գրեթե ապահովեց կիսաեզրափակիչ դուրս գալը։

Հանդիպման 69-րդ և 77-րդ րոպեներին Լաերսիոն դուբլ ձևակերպեց, իսկ 90-րդ րոպեին Սարգիս Բալոյանը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։  Այսպիսով, «Բանանցը» Ռամալյոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ

«Ուլիս» – «Բանանց»՝ 0:3
Գոլերը` Լաերսիո 69′, 77′, Սարգիս Բալոյան 90′

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում