ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար գրանցվել է 7 թեկնածու
28/10/2015 17:43
Նմանատիպ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) գրանցել է յոթ թեկնածուների, ովքեր հայտ են ներկայացրել կազմակերպության նախագահի պաշտոնի համար։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների համար գրանցվել են ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Միշել Պլատինին, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Լիբերիայի ֆուտբոլային միության նախագահ Մուսա Բիլիտին ու հարավաֆրիկացի Տոկիո Սևալեն։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նախկին ավագ Դևիդ Նահիդի թեկնածությունը չի հաստատվել։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2016 թվականի փետրվարի 26-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում