Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»

Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ալաշկերտը» համանուն մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատին»։

Հանդիպման ելքը վճռեց տանտերերի՝ 17-րդ րոպեին խփած միակ գոլը։ «Ալաշկերտի» միակ գնդակը հեղինակել է Միհրան Մանասյանը։ Կիսաեզրափակիչ դուրս եկող թիմը կորոշվի պատասխան խաղում, որը տեղի կունենա «Արարատի» հարկի տակ։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 1:0
Գոլը` Մանասյան 17′

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում