Ռուսաստանի գավաթ. «Սպարտակը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթ. «Սպարտակը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Սպարտակը» պարտվեց Կրասնոդարի «Կուբանին» և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

«Կուբան» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 34-րդ րոպեին խփեց Լորենսո Մելգարեխոն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 65-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Զելիմխան Բակաևին, իսկ Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և չէր ընդգրկվել իր թիմի հայտացուցակու:

Ռուսաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Կուբան» – «Սպարտակ»՝ 1:0
Գոլը՝ Մելգարեխո 34

Հետևեք մեզ նաև Telegram-ում