«Ռոման» և «Միլանը» հաղթեցին, «Յուվենտուսը» պարտվեց (տեսանյութեր)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Սասուոլոյին»: Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Նիկոլա Սանսոնեն, իսկ թուրինցիները 39-րդ րոպեից խաղացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Ջորջիո Կյելինին:
Զուգահեռաբար ընթացող խաղերում «Ռոման» 3:1 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ, «Միլանը» հաղթեց «Կիևոյին», «Նապոլին» երկու անպատասխան գոլ խփեց «Պալերմոյի» դարպասը:
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Սասուոլո» - «Յուվենտուս»` 0:1
Գոլը` Սանսոնե 20'
Հեռացում` Կյելինի 39'
«Ռոմա» - «Ուդինեզե»` 3:1
Գոլերը` Պյանիչ 4', Մայկոն 9', Ժերվինյո 63' - Տերո 77'
«Նապոլի» - «Պալերմո»` 2:0
Գոլերը` Իգուային 39', Մերտենս 80'
«Վերոնա» - «Ֆիորենտինա»` 0:3
Գոլերը` Մարկես 25'/ինքնագոլ, Կալինիչ 57'
«Ատալանտա» - «Լացիո»` 2:1
Գոլերը` Բաստա 69'/ինքնագոլ, Գոմես 86' - Բիլյա 16'
«Տորինո» - «Ջենոա»` 3:3
Գոլերը` Լոպես 28', Ձապակոստա 34', Տախցիդիս 89'/ինքնագոլ - Լաշալտ 26', 90+4' Պավոլետի 67'
«Միլան» - «Կիևո»` 1:0
Գոլը` Անտոնելի 52'